HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մարդու իրավունքների սիրիական դիտարան. «Լեռնային Ղարաբաղում զոհված սիրիացի վարձկանների թիվը հասել է առնվազն 217-ի»

Մարդու իրավունքների սիրիական դիտարանը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղից Սիրիա է տեղափոխվել սիրիացի 25 վարձկանների դիակներ։ Դրանք տեղափոխվել են հոկտեմբերի 28-ին՝ թուրք-սիրիական սահմանին գտնվող Հուր-Քիլիս անցակետի տարածքով։ 

Մարդու իրավունքների սիրիական դիտարանը նշել է, որ մինչ այս պահը հստակ է առնվազն 217 սիրիացի վարձկանների մահվան մասին, որոնցից 163-ի դիերն արդեն իսկ տեղափոխվել են Սիրիա, իսկ մնացածը դեռ գտնվում են Ադրբեջանում։

Դիտարանի տվյալներով՝ վերջին մի քանի օրերին սիրիացի վարձկանների հերթական 300 հոգանոց խումբը ժամանել է Ադրբեջան։ Այդուհանդերձ, դիտարանի աղբյուրները պնդում են, որ բազմաթիվ սիրիացիներ հրաժարվում են մեկնել Ադրբեջան, քանի որ մեծ են ավելի վաղ մեկնածների շրջանում մահացության թվերը։ Ավելին, որոշ գրոհայիններ Ադրբեջանից հետ են վերադարձել Սիրիա միայն այն պատճառով, որ իմացել են ադրբեջանցիների շիա լինելը։

Դիտարանի աղբյուրները պնդում են, որ այս պահի դրությամբ Ադրբեջանում գտնվում է սիրիացի առնվազն 2350 վարձկան, որոնցից 320-ը վերադարձել են Սիրիա՝ հրաժարվելով ստանալ խոստացված վարձատրությունը։ 

Լուսանկարը՝ «Reuters» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter