
Կորոնավիրուսային հիվանդության 2398 նոր դեպք է գրանցվել, մահացել է 28 քաղաքացի
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2398 նոր դեպք, ընդհանուր՝ 87432 դեպք, որոնցից 54316-ն` առողջացած, 1300-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 31458 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 397596 թեստավորում: Երեկ կատարվել է 4936 թեստավորում։
ԱՆ-ն հայտնում է, որ հոկտեմբերի 29-ին մահացել է 28 հոգի։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 358 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել