
Հրթիռակոծվել է Շուշին. կան վիրավորներ
Այսօր առջավոտյան՝ ժամը 07:08-ի սահմաններում, Ադրբեջանը, խախտելով Ժնևում՝ խաղաղ բնակավայրերը չթիրախավորելու մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, հրթիռակոծել է նաև Շուշին: Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն։
Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան հրթիռակոծվել է նաև Ստեփանակերտը և թիրախավորվել են հատկապես քաղաքացիական ենթակառուցվածքները։
Լուսանկարը՝ արխիվային
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել