HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսաստանը կցուցաբերի անհրաժեշտ օգնությունը, եթե ռազմական բախումները տեղափոխվեն Հայաստանի տարածք. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեագրած դիմումին՝ անհապաղ խորհրդակցություններ սկսելու եւ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և  1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը:

«Համաձայն պայմանագրի՝ Ռուսաստանը Երեւանին կցուցաբերի անհրաժեշտ ողջ օգնությունը, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջականորեն Հայաստանի տարածք։ Ղարաբաղյան հակամարտության կողմերին կրկին կրակի անհապաղ դադարեցման, լարվածության դեէսկալացիայի եւ խաղաղ կարգավորման հասնելու համար առարկայական բանակցությունների վերադառնալու կոչ ենք անում` համաձայն այս տարվա հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների միջեւ Մոսկվայում ձեռք բերված պայմանագրերի»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter