Գրանցվել է կորոնավիրուսի 2441 նոր դեպք. մահացել է 22 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 2441-ով՝ ընդհանուր կազմելով 92 254: Նախօրեին կատարվել է 5392 թեստավորում (ընդհանուր՝ 407 980): Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Մահացել է 22 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 1363 է:
Առողջացել է ևս 510 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 55 827-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 34 691 քաղաքացի:
Նախօրեին արձանագրվել է նաև մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 373 է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել