
Քննչական կոմիտեն հարցաքննել է սիրիացի վարձկան Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին (տեսանյութ)
ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին ասվում է կոմիտեի տարածած հաղորդագրությունում։
2020 թվականի հոկտեմբերի 31-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածի, 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 395-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված առերևույթ հանցավոր արարքների կատարման կասկածանքով ձերբակալվել է Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերը:
Ստորև ներկայացվում է կասկածյալ Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերի հարցաքննությունից մեկ հատված:
Մեկնաբանել