HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորոնավիրուսային հիվանդության 1194 նոր դեպք է հաստատվել, մահացել է 28 քաղաքացի

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1194 նոր դեպք, ընդհանուր՝ 93448 դեպք, որոնցից 56466-ն` առողջացած, 1391-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 35215 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 410524 թեստավորում: Երեկ կատարվել է 2544 թեստավորում: Նոյեմբերի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ կա 639 առողջացած և 28 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 376 է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter