
Կորոնավիրուսային հիվանդության 1328 նոր դեպք է հաստատվել, մահացել է 22 քաղաքացի
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1328 նոր դեպք, ընդհանուր՝ 94776 դեպք, որից 57599-ն` առողջացած, 1413-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 35381 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 413515 թեստավորում, երեկ կատարվել է 2991 թեստավորում։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 383 է
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել