HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Լողափերի վարձակալները դեմ են Լճաշեն–Սևանի թերակղզի հատվածում ճեմուղու ծրագրին

Սևանա լճի ափին ճեմուղի կառուցելու ծրագրի արդեն մեկ անգամ հետաձգված հանրային քննարկումը կարճ տևեց։

Սևանի քաղաքապետարանում հոկտեմբերի 8-ին չէր կայացել «Արխիտոն» ՍՊԸ-ի` «Սևան» Ազգային պարկի «Լճաշեն-Սևանի թերակղզի» հատվածի գոտիավորման նախագիծ և քաղաքաշինական կանոնադրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային առաջին քննարկումը։ Հանրային քննարկումը տեղի ունեցավ այսօր՝ նոյեմբերի 3-ին։

Սևան ազգային պարկից ափամերձ հողատարծքները վարձակալած շուրջ երկու տասնյակ անձինք վճռականորեն դեմ էին արտահայտվում ծրագրին։ Դեմ էին և' փոխհատուցմանը, և' իրենց կողմից շահագործվող հանգստի գոտիները ապամոնտաժելուն։

Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի պարտականությունները կատարող Մարտին Պետրոսյանի խոսքով, վարձակալները դժգոհ են, որ պատերազմական իրադրության ժամանակ է այս հարցը քննարկվում։ Բացի այդ, վարձակալները դեմ են ծրագրին, քանի որ ներդրումներ են կատարել, որի արդյունքում իրենց ընտանիքներին են պահում։

Հանրային լողափ կազմակերպող Դավիթն էլ դժգոհում է, որ հանրային քննարկմանը քաղաքաշինության կոմիտեից ներկայացուցիչ չկա։ Նրա խոսքով, իրենք պետությունից որևէ օգնություն չեն խնդրում, միայն ուզում են, որ չապամոնտաժվեն, չքանդվեն իրենց կառուցած շինությունները։

Կարճ տևած հանրային քննարկումն ավարվեց վարձակալների միահամուռ դժգոհություններով և պահանջով, որ քննարկումը շարունակվի պատերազմից հետո, սակայն նրանք զգուշացրեցին, որ հաջորդ հանրային քննարկման մասին իրենց պարտադիր իրազեկեն։

Կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ ապամնոտաժվելու են Սևանա լճի աճամարձ՝ ծովի մակարդակից 1905 բացարձակ նիշից ցածր գտնվող շինությունները, իսկ Լճաշեն գյուղից մինչև Սևանի թերակղի ընկած 10 կմ հատվածում ճեմուղի է կառուցվելու։ 

Լուսանկարը՝ tert.am-ի տեսանյութից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter