
Հրթիռակոծվել է Ստեփանակերտը. նախնական տվյալներով` մեկ քաղաքացի տուժել է
Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառությունը տեղեկացնում է, որ քիչ առաջ հրթիռակոծվել է Ստեփանակերտը։ Նախնական տվյալներով, կա մեկ տուժած։
Ադրբեջանաթուրքական ուժերը «Սմերչ» կայանքից հրթիռ են արձակել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ։ Նախնական տվյալներով, այստեղ տուժել է մեկ քաղաքացի, նրան տեղափոխել են հիվանդանոց։
Հակառակորդը կրակ է բացել նաև բնակելի թաղամասի վրա, այրվել է մեկ ավտոտնակ ու ավտոմեքենա, զգալի վնասներ պատճառել նաև հարևանությամբ գտնվող բնակելի տներին։
«Սմերչ»-ի 3 հրթիռ արձակվել է Շուշիի ուղղությամբ։ Այստեղ այս պահին բնակելի 2 տուն է հրդեհվում։ Տեղում աշխատում են հրշեջ փրկարարները։
Տուժածների մասին տվյալները ճշտվում են։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել