
Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի հարևանությամբ 2 քաղաքացի է տուժել
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ, մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի /Հանրապետական ծննդատուն/ հարևանությամբ 2 քաղաքացի է տուժել:
Վիրավորներից մեկը գտնվում է վիրահատարանում, մյուսը պատրաստվում է վիրահատության:
Նրանց առողջական վիճակը միջին ծանրության է և առաջիկայում կմնան բժիշկների հսկողության տակ:
Շուշիի հրթիռակոծությունից քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել