
Գրանցվել է կորոնավիրուսի 2374 նոր դեպք. մահացել է 35 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 2374-ով՝ ընդհանուր կազմելով 97 150: Նախօրեին կատարվել է 4565 թեստավորում (ընդհանուր՝ 418 080): Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Մահացել է 35 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 1448 է:
Առողջացել է ևս 1212 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 58 811-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 36 502 քաղաքացի:
Նախօրեին արձանագրվել է նաև մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 389 է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել