
Վլադիմիր Պուտին. «Ռուսաստանն անում է ամեն բան Հարավային Կովկասում հակամարտությունն ավարտելու համար»
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական կողմը անում է և կշարունակի անել իրենից կախված ամեն բան՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտելու համար։ Այդ մասին ՌԴ առաջնորդը հայտարարել է կրոնական միավորումների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
«Դուք գիտեք, որ Ռուսաստանն անում է ամեն բան, ինչն իրենից կախված է, որպեսզի Հարավային Կովկասում առկա հակամարտությունը որքան հնարավոր է արագ ավարտվի, որպեսզի պահպանվի մարդկանց կյանքը, որոնք կանգնած են դեմ-դիմաց և, ցավոք, մինչ օրս միմյանց տեսնում են ինքնաձիգների, դիպուկահարների նշանոցներից և միմյանց դեմ զենք օգտագործում»,- նշել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ հակամարտող կողմերի նպատակներին կարելի է հասնել խաղաղ բանակցային գործընթացի միջոցով։
«Համենայնդեպս, մենք կապի մեջ ենք Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի արդյունքի հասնել, ընդ որում այնպիսի հիմքով, որն ընդունելի կլինի տարածաշրջանի բոլոր մարդկանց համար»,- իր խոսքը եզրափակել է Պուտինը։
Լուսանկարը՝ TACC գործակալության
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել