HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կորոնավիրուսի պատճառով Իտալիայի ողջ տարածքում հայտարարվել է պարետային ժամ

Իտալիայի իշխանությունները, կորոնավիրուսի տարածման պատճառով, երկրի ողջ տարածքում հայտարարել են պարետային ժամ։ Քաղաքացիները չեն կարողանա տներից դուրս գալ երեկոյան 22:00-ից մինչև առավոտյան 05:00-ն։ Համապատասխան որոշումն արդեն իսկ ստորագրել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն։

Բացի այդ, երկրում կփակվեն նաև թանգարաններն ու ցուցասրահները, իսկ դպրոցների ավագ դասարանները կանցնեն հեռավար ուսուցման։ Առևտրի կենտրոններն էլ չեն աշխատի հանգստյան օրերին։

Երկրի պրովինցիաներն ու շրջանները բաժանվել են ռիսկի երեք գոտիների՝ ցածր, միջին և բարձր։ Ռիսկի բարձր և միջին մակարդակ ունեցող շրջաններում կգործեն նաև հավելյալ սահմանափակումներ, այդ թվում նաև մի շրջանից մյուսը տեղաշարժի որոշակի արգելք։ Նոր սահմանափակումները սկսել են գործել նոյեմբերի 4-ից և կշարունակվեն առնվազն մեկ ամիս։

Իտալիայում կորոնավիրուսի տարածման կտրուկ աճն սկսվել է հոկտեմբերի երկրորդ կեսին։ Երկու շաբաթվա ընթացքում, օրական կտրվածքով, նոր դեպքերի թիվը 10 000-ից հասել է 30 000-ի։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter