
Կորոնավիրուսային հիվանդության 2413 նոր դեպք է արձանագրվել, մահացել է 28 մարդ
Նոյեմբերի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2413 նոր դեպք է արձանագրվել, մահացել է 28 մարդ։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ ընդհանուր առմամբ մինչ օրս հայտնաբերվել է 99563 դեպք, որոնցից 60135-ն` առողջացած, 1476-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 37562 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 423485 թեստավորում:
Երեկ կատարվել է 5405 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2413 նոր դեպք: Առողջացածների թիվը 1324 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 390 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել