HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ում, Գերմանիայում և Ուկրաինայում գրանցվել են կորոնավիրուսով վարակման ռեկորդային նոր ցուցանիշներ

ԱՄՆ-ում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 102 831 նոր դեպք։ Այդ մասին նոյեմբերի 5-ին հայտարարել է Ջոնս Հոփքինսի անվան համալսարանը։ Սա կորոնավիրուսի համավարակից ի վեր ԱՄՆ-ում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։ Բացի այդ, վերջին մեկ օրվա ընթացքում ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է 1 097 պացիենտ։

Ընդհանուր առմամբ, Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 9,83 միլիոնի, գրեթե 234 հազար պացիենտ մահացել է, իսկ 3,7 միլիոնը՝ ապաքինվել։ ԱՄՆ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության կենտրոնի ղեկավար, վիրուսաբան Ռոբերտ Ռեդֆիլդը կարծում է, որ երկրում ժամանակն է զարգացնել թեստավորման ռազմավարությունը, որպեսզի առավել ճիշտ կազմակերպվի առանց ախտանիշների հիվանդների հայտնաբերումը և վիրուսի տարածման կանխարգելումը։

Վերջին մեկ օրվա ընթացքում Գերմանիայում էլ հայտնաբերվել է կորոնավիրուսի 19 990 նոր դեպք։ Սա ևս ռեկորդային ցուցանիշ է այս երկրի համար։ Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի տվյալներով՝ Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 597 583-ի, մահացել է 10 930 պացիենտ (վերջին մեկ օրվա ընթացքում 118 պացիենտ), իսկ մոտ 392 000-ն էլ ապաքինվել են։ Միևնույն ժամանակ Գերմանիայում ներկայումս կորոնավիրուսի վերարտադրության ինդեքսը կազմում է 0,81, որը նախորդ մեկ օրվա համեմատ (0,94) նվազել է։ Սա նշանակում է, որ 100 հիվանդները վարակում են 81 առողջ մարդկանց։ 

Ուկրաինայում էլ, նոյեմբերի 5-ի տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսի ռեկորդային 9 850 նոր դեպք։ Կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 430 467-ի։ 7 924 պացիենտներ մահացել են, 184 782-ը՝ ապաքինվել։ Պացիենտների մեծ մասը գտնվում են Կիևում, Խարկովի և Լվովի մարզերում։ Ուկրաինայի առողջապահության նախարարությունը նշել է, որ կորոնավիրուսի ամենաքիչ դեպքերը (2 813) գրանցվել է Կիրովոգրադի մարզում։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter