
Կորոնավիրուսային հիվանդության 2210 նոր դեպք է հաստատվել, մահացել է 30 քաղաքացի
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2210 նոր դեպք, ընդհանուր՝ 101773 դեպք, որոնցից 61782-ն` առողջացած, 1506-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 38088 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 428687 թեստավորում
Երեկ կատարվել է 5202 թեստավորում: ԱՆ-ն հայտնում է, որ կան 1647 առողջացած և 30 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 397 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել