HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օրվա ընթացքում կասետային հրթիռներ են արձակվել Ստեփանակերտի ուղղությամբ

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները խաղաղ բնակչության նկատմամբ։

Օրվա ընթացքում կասետային հրթիռներ են արձակվել Ստեփանակերտի ուղղությամբ, ավերել ու նյութական մեծ վնաս պատճառել բնակիչներին։ Հրթիռներն ընկել են բնակելի տների վրա ու շենքերին հարող տարածքներում, վնասել տանիքները, պատշգամբներն ու ջարդել լուսամուտները։

Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։ «Ադրբեջանական ուժերի հաջորդ թիրախը Շուշին է։ Ադրբեջանաթուրքական հանցավոր ագրեսիայի հետևանքով Արցախի մշակույթի մայրաքաղաքում ևս ավերածություններն ու վնասների չափն անհաշիվ են»,- հայտնում է ԱԻՊԾ-ն:

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Ստեփանակերտի բնակելի թաղամասերից մեկից, որտեղ այսօր Ադրբեջանի հրթիռակոծության հետևանքով սպանվել են տարեց կինն ու նրա երկու թոռները, հանդես է եկել նոր կոչով․ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են իրականացնել պատերազմական հանցագործություններ՝ թիրախավորելով Արցախի խաղաղ բնակչությանը։

Լուսանկարը՝ Արցախի ԱԻՊԾ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter