
Հաստատվել է կորոնավիրուսի 2476 նոր դեպք, մահացել է 27 մարդ
Նոյեմբերի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2476 նոր դեպք (կատարվել է 5339 թեստավորում), մահացել է 27 հոգի։ Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսի 104249 դեպք, որոնցից 63258-ն` առողջացած, 1533-ը` մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 39055 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 434026 թեստավորում: Կա 1476 առողջացած։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 403 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել