HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լիրայի անկման ֆոնին Էրդողանն աշխատանքից ազատել է Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աշխատանքից ազատել է երկրի Կենտրոնական բանկի նախագահ Մուրատ Ույսալին։ Այդ մասին գրում է HaberTurk-ը՝ հղում անելով նախագահի հրամանագրին։ Պատճառը լիրայի փոխարժեքի կտրուկ անկումն է։

Ույսալի փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է ֆինանսների նախկին նախարար Նաչի Աղբալը։ Մինչ ԿԲ նախագահի պաշտոնում նշանակվելը՝ վերջինս զբաղեցնում էր նախագահի աշխատակազմի ռազմավարական և բյուջետային կառավարման վարչության ղեկավարի պաշտոնը։ 

Մուրատ Ույսալին պաշտոնից ազատելն իրականացվել է Թուրքիայի ազգային արժույթի՝ լիրայի անկման ֆոնին։ Այս շաբաթվա սկզբին լիրայի կուրսը գրանցել էր ռեկորդային մինիմում՝ 1 դոլարի դիմաց կազմելով 8,44 լիրա։ Ինչպես գրում է Bloomberg գործակալությունը, թուրքական արժույթը ընկել է վերջին 10 օրերի ընթացքում։

Մուրատ Ույսալը Կենտրոնական բանկը նախագահում էր 2019 թվականի հուլիսից։ Այդ պաշտոնում նա փոխարինել էր Մուրատ Չեթինքայային, որը ԿԲ նախագահի պաշտոնում նշանակվել էր 2016 թվականին։ Hurriyet պարբերականը գրել էր, որ Չեթինքայայի աշխատանքից ազատման պատճառը դարձել է տոկոսադրույքների կրճատումից հրաժարումը։ Արտասահմանյան լրատվամիջոցներն էլ գրել էին, որ այդ քայլով ԿԲ-ն էլ ավելի կկորցնի իր անկախությունը գործադիր իշխանությունից։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter