HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Աշխարհում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի կես միլիոնից ավելի դեպք. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ նոյեմբերի 6-ին գրանցվել է կորոնավիրուսի 581 679 նոր դեպք։ Սա կորոնավիրուսի համավարակից ի վեր օրական կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն է։ Համավարակից ի վեր կորոնավիրուս է հայտնաբերվել 49 823 859 պացիենտի մոտ, իսկ ողջ աշխարհում վիրուսից մահացածների թիվը հասել է 1,251 միլիոնի։ 

Նոյեմբերի 3-ին Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը «TACC» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ առաջիկա մի քանի ամիսներին կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը ծանր կլինի։ «Գլոբալ առումով մենք գտնվում են համավարակի կրիտիկական փուլում, հատկապես հյուսիսային կիսագնդում։ Հաջորդ մի քանի ամիսները շատ ծանր կլինեն, և որոշ երկրներ գտնվում են ծանր դրության մեջ»,- նշել է Վույնովիչը։ Նրա խոսքերով՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը շատ արագ աճում է, ընդորում, մահացության ցուցանիշները համեմատաբար մնում են կայուն։ 

Հաջորդ շաբաթվանից Թբիլիսիում և Վրաստանի մյուս խոշոր քաղաքներում կհայտարարվի պարետային ժամ։ Այդ մասին հայտնել է Վրաստանի առաջին ալիքը։ Երեկոյան 22:00-ից մինչև առավոտյան 05:00-ն կարգելվի ոտքով կամ տրանսպորտային միջոցով քաղաքում տեղաշարժը։ Կորոնավիրուսով պայմանավորված այս սահմանափակումները կգործեն Գորիում, Փոթիում, Քութայիսիում, Բաթումում, Ռուսթավիում և Զուգդիդիում։ Արգելքը չի տարածվի միջազգային փոխադրումների, բժիշկների և առաքիչների վրա։

Վերջին տվյալներով՝ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 54 852 դեպք։ Վերջին մեկ օրվա ընթացքում նոր դեպքերի թիվը կազմել է 2 859։ Համավարակից ի վեր մահացել է 441 մարդ։ Ավելի վաղ, կարանտինային սահմանափակումները խստացվել էին նաև Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Իսպանիայում և Գերմանիայում։

Լուսանկարը՝ pressunity.org-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter