
Արարատի մարզում ռուսական ուղղաթիռ է ընկել, նախնական տվյալներով՝ կա 2 զոհ եւ մեկ տուժած (լրացված)
20։55
Հայաստանի ԱԻՆ-ը հայտնում է, որ ռուսական ուղղաթիռի բռնկման հետեւանքով երկու զոհից բացի մեկ տուժած կա, որը տեղափոխվել է ՊՆ N զորամաս։
20։12
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 9-ին, ժամը 18։39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։
Պարզվել է, որ ռուսական Մի-24 ուղղաթիռն ընկել է Երասխ-Պարույր Սևակ ճանապարհահատվածի 2-րդ կմ-ի աջակողմյան դաշտամիջյան հատվածում և բռնկվել։
«Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։48-ին, մարվել՝ 20։11-ին»,- տեղեկացնում է ԱԻՆ-ը։
ՌԴ ՊՆ-ն «Ռիա Նովոստիին» հաղորդել է, որ ռուսական ուղղաթիռը խոցվել է Նախիջևանի սահմանին՝ ցամաքից, հրթիռով։ Ուղղաթիռը Հայաստանի տարածքում ուղեկցել է ռուսական 102-րդ ռազմաբազայի ավտոշարասյանը։
Մեկնաբանել