HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյան. «Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հավատում են ինձ եւ հավատում են մեզ՝ խնդրում եմ պատրաստվել պայքարի»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել՝ կապված այս պահին Երեւանում ստեղծված իրադրությանը։ Նշենք, որ նրա՝ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին փաստաթուղթ ստորագրելու մասին հայտարարությունից հետո, մեծաթիվ մարդիկ (հիմնականում՝ տղամարդիկ) հավաքվեցին Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով Փաշինյանը հեռացումը եւ վանկարկելով՝ «Նիկոլ, դավաճան»։ Շենքում չգտնելով վարչապետին՝ նրանք վնասեցին կառավարության գույքը, ապա ուղղվեցին դեպի Ազգային ժողով, որտեղ պատգամավորները ներկա պահին փորձում են հավաքվել եւ նիստ գումարել։

«Բոլոր այն քաղաքացիներն, ովքեր կապ չունեն ջարդարարների հետ խնդրում եմ գնալ տուն։

Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հավատում են ինձ եւ հավատում են մեզ՝ խնդրում եմ պատրաստվել պայքարի։

Հանկարծ վայրկյան անգամ չկասկածեք՝ որ որեւէ անազնիվ բան չենք արել, որեւէ գործարքի չեմ գնացել եւ գործել եմ այնպես, որ ունենամ բոլոր հարցերի պատասխանները եւ մաքուր լինեմ հայրենիքիս, ժողովրդի առաջ։ Այս ծանր պահին պիտի կանգնենք կողք-կողքի՝ ընդդեմ սերմնացու գողացող մկների։

Պղտոր ջրում ձուկ որսացողներ՝ դեռ կխոսենք»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter