HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Երեկվա որոշումը ստիպված ենք կայացրել․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր՝ նոյմբերի 10-ին, ժողովրդին ուղերձով դիմելու ժամանակ հայտարարեց, որ պատերազմը դադարեցնելու դիմաց Ադրբեջանին հողեր հանձնելու որոշումը ստիպված են կայացրել։ 

Բացատրելով կայացված որոշումն Արայիկ Հարությունյանն ասաց, որ 43 оր տևած մարտական գործողությունների հետևանքով կորցրել էինք Ֆիզուլիի, Ջաբրաիլի, Կուբաթլուի, Զանգելանի շրջանները և Հադրութի շրջանի հիմնական մասը, Մարտունիի և Ասկերանի շրջաններից որոշակի մասեր և Շուշի քաղաքը։ Մարտերն ընթացել են Ստեփանակերտի մատույցներում և եթե մարտական գործողությունը շարունակվեր նույն տեմպով, օրերի ընթացքում կորցնելու էին ամբողջ Արցախը՝ տալով բազմաթիվ զոհեր։ Եթե մարտական գործողությունները տեղափոխվեին թիկունք, անդառնալի հետևանքներ կունենայինք առաջնագծում։

«Եթե կորցնեինք Ստեփանակերտը, ինչ տեղի կունենար Ասկերանի, Մարտունու  շրջանների առաջնագծում գտնվող զինվորների առումով։ Շրջափակման մեծ հնարավորություններ կարող էին ունենալ»,- ասաց Արայիկ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ մի քանի օր հնարավոր էր եղել պաշտպանել Արցախի երկինը, բայց հակառակորդը կարողացել էր այդ պայմաններում էլ կորուստներ պատճառել հայկական կողմին։

Թե ինչու հայկական կողմից չի հաջողվել հաջողության հասնել, Արայիկ Հարությունը նկատում է, որ դրա պատասխանը տալու են բոլորը՝ հատկապեց վերջին 10 տարիներին իշխանության մեջ եղած անձինք։

Զորքի բարոյահոգեբանական վիճակը ծայրահեղ վատ է եղել, ունեցել են հիվանդություններ (կորոնավիրուս, թութք, դիզենտերիա)։ Հնարավորություն չի եղել հերթափոխ իրականացնել, բուժել հիվանդների։ Այդուհանդերձ զինված ուժերը կարողացել են 43 оր դիմակայել։

Թե ինչու ժամանակին չի կանխատեսվել այս սցենարը, Արայիկ Հարությունյանը հիշեցնում է, որ ինքն Աղդամից կոչով դիմել է ժողովրդին՝ հիշեցնելով, որ օգնության կարիք կա։ Դրանից հետո Շուշիից է դիմել ժողովրդին, ասել է, որ հակառակորդը 5 կմ-ի վրա է եղել։

«Շուշիի նկատմամբ կորցրել ենք վերահսկողությունը նոյեմբերի 5-ից, բայց ամբողջությամբ՝ նոյեմբերի 7-ից։ Չէինք ուզում հավատալ, որ կորցնում ենք հայրենիքն ամբողջությամբ, չէինք ուզում հավատալ, որ անհնար է կռվել եղած ռեսորսներով մարդկային և տեխնիկայի, որ կար»,- նշեց Արցախի նախագահը։

Արայիկ Հարությունյանն այս օրերին խորհրդակցություններ է անցկացրել Արցախի քաղաքական ուժերի հետ, խորհրդարանական ուժերի հետ, Վիտալի Բալասանյանի հետ։ Նրա խոսքով՝ պետք է համախմբել և թույլ չտալ, որ քաղաքացիական պատերազմ սկսվի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter