HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կարմիր խաչից չեն մեկնաբանում՝ արդյոք իրենց դիմել են գերիների և դիերի փոխանակման համար

Երեկ գիշերը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարություն ստորագրեցին՝ Արցախում սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ։

Հայտարարությանը ներառում է նաև մի կետ, որով իրականացվելու է ռազմագերիների եւ մյուս պահվող անձանց, զոհերի դիերի փախանակում։

Ընդհանրապես այս պատերազմի ընթացքում գերիների հետ շփումն ու այցերը կատարում էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ)։ Երեք անգամ հայտարարված հրադադարների ընթացքում կոմիտեն պետք է ապահովեր նաեւ կողմերի մոտ գտնվող դիերի փոխանակումը։

Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին «Հետք»-ին հայտնեց, որ տեղյակ չէ՝ արդյոք Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կազմակերպելու է կողմերի մոտ գտնվող գերիների և դիերի փոխանակումը։ Զառա Ամատունին նաև չցանկացավ ճշտել՝ արդյոք կոմիտեին արդեն իսկ դիմել են այդ աշխատանքները կազմակերպելու համար։

«Մենք պատրաստակամ ենք այս գործընթացը կազմակերպել։ Սակայն հասկանում եք, որ գիշերվանից հետո մեզ մոտ նաև հնարավորություն չի եղել նման բաներ սկսել կազմակերպել, մի քիչ սպասենք»,- նշեց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter