HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրանցվել է կորոնավիրուսի 1861 նոր դեպք. մահացել է 27 մարդ

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 1861-ով՝ ընդհանուր կազմելով 110 548: Նախօրեին կատարվել է 4226 թեստավորում (ընդհանուր՝ 448 450): Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Մահացել է 27 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 1636 է:

Առողջացել է ևս 1501 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 68 336-ի:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 40 157քաղաքացի:

Նախօրեին արձանագրվել է նաև մահվան 7 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 419 է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter