HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը դեռևս տեղյակ չէ՝ Արցախից տեղահանվածների և փախստականների վերադարձը ինչպես է կազմակերպվելու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին տեղեկացրեց, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել։

Այդ հայտարարության դրույթներից մեկով սահմանվում է նաև Արցախից ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձի կազմակերպմանը։ Ինչպես նշվում է փաստաթղթում, ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնալու են Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատարի վերահսկողության ներքո։

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից «Հետքին» հայտնեցին, որ իրենք դեռևս հստակ տեղեկություն չունեն, թե տեղահանվածների և փաստականների վերադարձն Արցախ կազմակերպելու են իրե՞նք, փախստականների հարցերով գրասենյա՞կը, թե՞ այլ ձևաչափով է իրականացվելու։

«Դեռևս ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կամ փախստականների հարցերով գրասենյակի հետ կապ չեն հաստատել այդ խնդրով։ Այդ առումով մենք դեռևս որևէ կերպ ներգրավված չենք այս գործընթացներում, բայց հիմա ճշտումներ ենք անում»,-«Հետքի» հետ զրույցում ասաց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հանրային տեղեկատվության վարչության ղեկավար Արմինե Հալաջյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter