HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սերգեյ Լավրով. «Լեռնային Ղարաբաղում չեն լինի թուրք խաղաղապահներ»

Որևէ թուրք խաղաղապահ չի ուղարկվի Լեռնային Ղարաբաղ։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ռուսաստանյան և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ։ 

«Լեռնային Ղարաբաղ Թուրքիայի Հանրապետության որևէ խաղաղապահ ստորաբաժանում չի ուղարկվի։ Այդ մասին հստակ նշվել է առաջնորդների հայտարարության մեջ»,- նշել է Լավրովը։ Խոսքը նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության մասին է։

Լավրովի պնդմամբ՝ թուրքական դիտորդների շարժունակությունը կսահմանափակվի Ադրբեջանում հրադադարի պահպանման նկատմամբ վերահսկողության ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի տեղակայման վայրով։ «Թուրքական դիտորդների շարժունակության սահմանները սահմանափակվում են այն աշխարհագրական կոորդինատներով, որոնք կսահմանվեն Ադրբեջանի տարածքում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի համար։ Դա Ադրբեջանի այն տարածքն է, որը մոտ չէ Ղարաբաղին և հավելյալ կհամաձայնեցվի»,- հայտարարել է Լավրովը։

Լավրովի խոսքով՝ չկա ոչ մի նշան, որ ինչ-որ մեկը փորձում է ձախողել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները։ ՌԴ արտաքին գործերի նախարարը նշել է՝ Մոսկվան համոզված է, որ բոլոր կողմերը շահագրգռված են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայմամբ:

Լավրովը նաև հայտարարել է, որ Հայաստանի ընդդիմությունը փորձում է շահարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունները։ «Մենք տեսնում ենք բողոքի ցույցեր, որոնք հիմա տեղի են ունենում Երևանում։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է ընդդիմությունը փորձում շահարկել այս իրավիճակը»,- նշել է Լավրովը։ Նրա խոսքով՝ «այնտեղ, անշուշտ, կան անկեղծ մարդիկ, որոնց համար, հավանաբար, ցավալի է, որ այս փուլում ամեն ինչ այսպես է ավարտվում»։

Լուսանկարը՝ TACC գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter