HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արթուր Վանեցյանն ազատ է արձակվել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, ոչ իրավաչափ է ճանաչել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ձերբակալման որոշումը։ Վանեցյանն ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում է Վանեցյանի պաշտպաններից Լուսինե Սահակյանը։

Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը ձերբակալվել է երեկ՝ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում՝ Քրեական օրենսգրքի 307.1 և 225.1 հոդվածներով նախատեսված արարք կատարելու մեջ, այսինքն՝ ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը և օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը։

17 կուսակցություն երեկ՝ նոյեմբերի 11-ին, համատեղ հանրահավաք էր նախաձեռնել Ազատության հրապարակում։ Վերջիններս իրենց բողոքն են արտահայտում Արցախում սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարության վերաբերյալ և պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հանրահավաքը նախաձեռնած անձանց մի մասը, սակայն, ձերբակալվել է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter