
Կորոնավիրուսային հիվանդության 1703 նոր դեպք է հաստատվել, մահացել է 29 քաղաքացի
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1703 նոր դեպք, ընդհանուր՝ 114383 դեպք, որոնցից 72116-ն` առողջացած, 1697-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40130 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 456909 թեստավորում: Երեկ կատարվել է 3876 թեստավորում: Ունենք 1986 առողջացած և 29 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 10 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 440 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել