HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

2021 թվականի պետական բյուջեի նախագծով իրատեսական է 3,2% տնտեսական աճը

Չնայած 2021 թվականի պետական բյուջեի նախագծով ի սկզբանե նախատեսված էր 4,8% տնտեսական աճ, սակայն գործադիրն այս պահին իրատեսական է համարում 3,2% տնտեսական աճի սցենարը:

Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Կառավարությունը նման եզրակացության է հանգել ոչ միայն ռազմական գործողություններով, այլև կորոնավիրուսի երկրորդ ալիքով պայանավորված: Հիշեցնենք, որ երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը կազմվել էր մինչ ռազմական դրության հաստատվելը:

«Դա, ենթադրում եմ, կհանգեցնի նաև անվանական համախառն ներքին արդյունքի փոփոխության, և հետևաբար՝ եկամուտների կանխատեսումների վերանայման, ՀՆԱ-ն 6 տրիլիոն 720 միլիարդ դրամ էր նախանշված, իսկ առաջարկվող վերանայման սցենարի դեպքում այն կազմի 6 տրիլիոն 395 միլիարդ դրամ»,-ասաց նախարարը:

2021 թվականին նախատեսվում է 1 տրիլիոն 569 միլիարդ դրամի եկամուտ, ծախսերը՝ 1 տրիլիոն 843 միլիարդ դրամ, դեֆիցիտը՝ 274 միլիարդ դրամ:

Փոփոխությունները կյանքի կոչելու պարագայում սպասվում է 68% պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցություն: 2020 թվականի պետական բյուջեի կատարողականն, ըստ կանխատեսումների, կարող է 7,9 % անկում արձանագրել:

Նախագիծը դրվեց քվեարկության և ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter