
Արմեն Ջիգարխանյանը մահացել է
85 տարեկան հասակում մահացել է խորհրդային կինոյի և թատրոնի լեգենդ Արմեն Ջիգարխանյանը։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է նրա թատրոնի ներկայացուցիչը։
«Այսօր գիշերը շատ տխուր նորություն է ստացվել։ Մահացել է Արմեն Բորիսի Ջիգարխանյանը՝ անվանի արտիստ և առաջնորդ, իր անունը կրող թատրոնի ղեկավարը»,- հայտնել է թատրոնի ներկայացուցիչը։
Արմեն Ջիգարխանյանը ծնվել էր 1935 թվականի հոկտեմբերի 3-ին Երևանում։ Իր կարիերայի ընթացքում նկարահանվել է 100-ից ավել ֆիլմերում, խաղացել բազմաթիվ ներկայացումներում։ 1985 թվականին արժանացել է Խորհրդային Միության ժողովրդական արտիստի կոչման։
Լուսանկարը՝ РИА Новости / Сергей Пятаков
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել