HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը և Թուրքիան ավարտել են Լեռնային Ղարաբաղի շուրջ տեխնիկական բանակցությունները. դրանք կշարունակվեն առաջիկա օրերին

Ռուսաստանը և Թուրքիան նոյեմբերի 14-ին Անկարայում ավարտել են Լեռնային Ղարաբաղի շուրջ տեխնիկական բանակցությունները և պլանավորում են առաջիկա օրերին շարունակել դրանք։ Այդ մասին գրում է «TACC» գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը։

«Ռուսական և թուրքական ռազմական պատվիրակություններն ավարտել են տեխնիկական բանակցությունները։ Նախատեսվում է, որ դրանք կշարունակվեն առաջիկա օրերին»,- նախարարության տարածած հաղորդագրությունը մեջբերում է նաև թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությունը։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունն իր հայտարարության մեջ չի հստակեցրել, թե երբ և որտեղ կանցկացվեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հաջորդ բանակցությունները։

Ռուսական պատվիրակությունն աշխատանքային այցով Անկարա է ժամանել նոյեմբերի 13-ին։ Նախօրեին բանակցություններ են վարել Ռուսաստանի նախագահի Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը և Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սեդաթ Օնալը, որոնք սկզբում քննարկել են սիրիական հիմնախնդիրը։ Օրվա երկրորդ կեսին բանակցությունները շարունակվել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունում, որտեղ հիմնականում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում առկա հրադադարը։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter