
Գրանցվել է կորոնավիրուսի 1482 նոր դեպք. մահացել է 25 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 1482-ով՝ ընդհանուր կազմելով 117 337: Նախօրեին կատարվել է 3395 թեստավորում (ընդհանուր՝ 464 001): Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Մահացել է 25 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 1763 է:
Առողջացել է ևս 879 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 74 984-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 40 140 քաղաքացի:
Նախօրեին արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 450 է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել