HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Աբրահամյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը հայտնում է, որ դադարեցնում է իր գործունեությունը որպես պատգամավոր։

Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում ասված է. «Այս օրերին փորձել եմ հնարավոր բոլոր ջանքերը ներդնել իրավիճակը փոքր-ինչ մեղմելու եւ վատթարագույնը կանխելու համար, սակայն այս պահից ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի կարգավիճակում անելիքս համարում եմ սպառված: Ներողություն եմ խնդրում բազմաթիվ սխալների համար»։

Հիշեցնենք, որ նա արդեն մեկ անգամ հայտարարել էր մանդատը վայր դնելու մասին ու դիմում ներկայացրել ԱԺ նախագահին այս տարվա սեպտեմբերի 25-ին, սակայն պատերազմի սկսման պայմաններում առժամանակ հետ էր վերցրել դիմումը։

Ինչպես նախորդ անգամ, այնպես էլ հիմա Գայանե Աբրահամյանը մանդատից հրաժարվելու պատճառը չի նշել։

 

Մեկնաբանություններ (1)

Ոսկան
Ավելի լավ կլիներ դուրս գալ խմբակցությունից և գործել որպես անկախ պատգամավոր։ Դրանով Դուք ավելի շատ օգնած կլինեք երկրին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter