HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Քարվաճառը նոյեմբերի 14-15-ին (ֆոտոպատմություն)

Քարվաճառում Հայաստանից եկածներից են փորձում ճշտել՝ նոյեմբերի 15-ին այս հողերում իրենք դեռ ապրելու են, թե՞ սա վերջին օրն է, քանի որ վերջնական պաշտոնական ինֆորմացիա այս մասին դեռ չկա։

Այժմ Արցախ տանող միակ ճանապարհն անցնում է Քարվաճառով: Վարդենիսից սկսած՝ մեքենաների երկկողմանի հոսքը վերջին օրերին ինտենսիվ է։ Ոմանք ապահովության համար իրենց տներից իրերն են տեղափոխում՝ երբեմն դուրս գալիս այրելով տունը։ Ոմանք շենք-շինությունների, տների տանիքներն են քանդում՝ Հայաստան տեղափոխելու համար։ Տեղացիներն իրենց անասուններին քշելով տանում են դեպի Վարդենիս կամ Ստեփանակերտ։

Ճանապարհի երկայնքով էլեկտրական սղոցի ձայներ են՝ ծառեր են կտրում, բարձում մեքենաները։ Դադիվանք այցելած քաղաքացիները հերթ են կանգնում՝ վանահոր ձեռքով մկրտվելու։

Քարվաճառում բնակիչների մի մասը դեռ չգիտի՝ մնա՞, թե գնա․ սպասում են՝ լավ լուրերի հույսով։ Սեփական տունն այրող զինվորականը, ով օրեր առաջ է իջել դիրքերից, տան բակից վարդեր է քաղել․ տանում է զոհվածվների գերեզմանին դնելու։ Տաք ջրեր տանող ճանապարհը նույնպես լեցուն է՝ լողանալ ցանկացողներով և ճանապարհից ծառեր կտրողներով։ 

Նոյեմբերի 15-ին ոչինչ տեղի չունեցավ․ ժամկետները երկարաձգվեցին։

Արցախ, Քարվաճառ, Շահումյանի շրջան․ նոյեմբերի 14-15:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter