HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Շինարարությունն ինն ամսում 15.7%-ով կրճատվել է

Այս տարվա առաջին ինն ամիսներին (2020 հունվար-սեպտեմբեր) շինարարության ծավալները Հայաստանում կազմել են  224.3 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 15.7%-ով: Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) հրապարակած տվյալները:

Ընդ որում ՝ նկատելի է, որ շինարարությունն առավել մեծ չափով կրճատվել է երկրորդ եռամսյակում: Առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, գրանցվել է 9.4% անկում, երկրորդում ՝ 31.4%, երրորդում անկման տեմպը դանդաղել է՝ 7.4%:

Այս տարվա հունվար-սեպտեմբերին շինարարության առավել խոշոր հատվածն ապահովել են կազմակերպությունները՝ 45.3%-ը: Ինն ամիսներին կազմակերպությունների կողմից կատարվող շինարարության ծավալները կազմել են 101.6 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ 4.4%-ով ավելացել է: Սա շինարարության միակ հատվածն է, որտեղ ծավալներն ավելացել են:

Շինարարության գրեթե  մեկ երրորդը կատարվել է պետական բյուջեի հաշվին՝ 70.3 մլրդ դրամ, որը կրճատվել է 1.3%-ով:

Միջազգային վարկերի հաշվին կատարվել է 41.3 մլրդ դրամի շինարարություն: Անկումը՝ 18.4% է:

Բնակչության միջոցների հաշվին շինարարությունը ևս կրճատվել է՝ 35.2%-ով և կազմել է 48.7 մլրդ դրամ: Դա կազմել է հանրապետությունում նշված ինն ամիսներին կատարված շինարարության 21.7%-ը:

Համայնքների միջոցների հաշվին շինարարությունը կազմել է մոտ 3 մլրդ դրամ՝ նվազելով 13.4%-ով:

Եվ փոքր հատված էլ ապահովվել է մարդասիրական օգնության միջոցներով՝ 0.7 մլրդ դրամ, անկումը՝ 70.5%:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter