HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 984 նոր դեպք, մահացել է 23 քաղաքացի

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 984 նոր դեպք` կատարված 2530 թեստավորումից, մահացել է 23 քաղաքացի, առողջացել` 2478-ը: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 463 է:

Մինչեւ օրս հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 118870 դեպք, որոնցից 78343-ն` առողջացած, 1811-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 38253 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 468081 թեստավորում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter