HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Պուտին. «Ստեղծվել են պայմաններ ճգնաժամի երկարատև և լայնաֆորմատ կարգավորման համար, ընդորում՝ արդար հիմքի վրա»

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ԲՐԻՔՍ-ի անդամ պետությունների ղեկավարներին հայտնել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման մասին՝ հայտարարելով, որ ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանվում են, և տարածաշրջանում առկա իրավիճակը կայունանում է։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։

Նոյեմբերի 17-ին ելույթ ունենալով ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովի ժամանակ, որն անց է կացվում առցանց տեսակոնֆերանսի միջոցով՝ Պուտինը, խոսելով գլոբալ և տարածաշրջանային անվտանգության մասին, հիշեցրել է, որ սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղում սկսվել են ակտիվ մարտական գործողություններ։ «Ռուսական կողմը ձեռնարկել է ամենաակտիվ ջանքերը, որպեսզի օգնի կանգնեցնել մարտական գործողությունները երկու բարեկամ պետությունների միջև և նրանց օգնել գտնելու փոխզիջումային լուծում: Մեր միջնորդության արդյունքում նոյեմբերի 9-ին ձեռք են բերվել հրադադարի հաստատման և ռուսական խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման պայմանավորվածություններ»,- նշել է Պուտինը։ Նա նաև նշել է, որ պայմանավորվածություններն առկա են եռակողմ հայտարարության մեջ, որը ստորագրել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները։

«Կարևոր է, որ հիշատակված պայմանավորվածությունները պահպանվում են։ Ամբողջությամբ դադարեցված են մարտական գործողությունները, իրավիճակը կայունանում է։ Այդպիսով՝ ստեղծվել են պայմաններ ճգնաժամի երկարատև և լայնաֆորմատ կարգավորման համար, ընդ որում՝ արդար հիմքի վրա, որը բխում է ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ ժողովուրդների շահերից»,- ընդգծել է Պուտինը։

Լուսանկարը՝ kremlin.ru-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter