HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ-ն ԱՄՆ-ին և Ֆրանսիային պատրաստ է բացատրել Թուրքիայի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում

Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ին և Ֆրանսիային բացատրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիայի դերը, եթե առաջանա դրա անհրաժեշտությունը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Կասկած չկա, որ եթե Մինսկի խմբի մեր համանախագահ գործընկերները բացատրությունների կարիք ունենան, այդ բացատրությունները նրանց կներկայացվեն»,- նշել է Պեսկովը՝ երեքշաբթի՝ նոյեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Բացի այդ, Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ Մոսկվան դիվանագիտական ներկայացուցիչների միջոցով կապի մեջ է այդ երկրների հետ։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Փարիզն ու Վաշինգտոնը հիմքեր ունեն մտահոգվելու ղարաբաղյան հակամարտության մեջ Թուրքիայի ունեցած դերով, Պեսկովը պատասխանել է. «Մենք որևէ կերպ չենք ցանկանում մեկնաբանել համանախագահ երկրների երկկողմ հարաբերությունները Թուրքիայի Հանրապետության հետ։ Մենք ունենք մեր երկկողմ հարաբերությունները, որը բարձր ենք գնահատում»։

Պեսկովը նաև նշել է, որ համանախագահ երկրների ներկայիս խնդիրն է պահպանել ձեռք բերված խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում և փախստականների վերադարձն իրենց տներ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հանդիպումից հետո կողմերը հայտարարել էին, որ Փարիզն ու Վաշինգտոնը «դեռ ունեն շատ հարցեր, որոնք ռուսական կողմից պահանջում են հստակություններ՝ ձեռք բերված համաձայնագրի կետերի հետ կապված, և այն ներառում է նաև Թուրքիայի դերը»։

Լուսանկարը՝ РИА Новости / Сергей Гунеев

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter