HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրանցվել է կորոնավիրուսի 1589 նոր դեպք. մահացել է 28 մարդ

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 1589-ով՝ ընդհանուր կազմելով 120 459: Նախօրեին կատարվել է 4109 թեստավորում (ընդհանուր՝ 472 190): Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Մահացել է 28 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 1839 է:

Առողջացել է ևս 1726 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 80 069-ի:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 38 082 քաղաքացի:

Նախօրեին արձանագրվել է նաև մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 469 է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter