HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Գերիների վերադարձը կազմակերպելու հաստատում այս պահին չկա»․ Կարմիր խաչ

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի ընթացքում գերեվարված անձանց վերադարձը կազմակերպելու հաստատում այս պահին չկա։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին այցելել են հոկտեմբերի և նոյեմբեր ամիսներին։ Սակայն թե վերջին այցը ռազմագերիներին երբ է եղել, և ներկայացուցիչներն Ադրբեջանում գտնվող քանի հայ ռազմագերու են այցելել, Զառա Ամատունին չմանրամասնեց։

«Շարունակվում են այցելություններն այն անձանց, որոնց մասին մենք ստանում ենք հաստատում, որ նրանք պահվում են՝ թե՛ զինվորականններ, թե՛ քաղաքացիական անձինք։ Այցելել ենք նաև անձանց, որոնք պահվել են միչև սեպտեմբերի 27-ը»,- նշեց նա։

Գրասենյակի մամուլի պատասխանատուն նաև չմանրամասնեց, թե իրենց տվյալներով՝ պատերազմի ընթացքում Ադրբեջանում գերեվարված քանի անձ կա։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արտակ Բեգլարյանը ևս չկարողացավ գերիների մասով թվային տվյալներ հայտնել։ Ասաց՝ կան հաստատված գերիներ, կան անձինք, որոնք իրենց տեղեկություններով են գերի, որոշ անձինք էլ կասկածվում են, որ գերևարվել են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter