HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՀԿ-ն զգուշացնում է Եվրոպայում հակաբիոտիկների նկատմամբ դիմադրողականության վտանգի մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախազգուշացրել է Եվրոպայում հակաբիոտիկների նկատմամբ մարդկանց օրգանիզմի դիմադրողականության զարգացման վտանգի մասին՝ COVID-19-ի համավարակի ժամանակ դրանց սխալ ընդունման պատճառով։

«Չնայած այն հանգամանքը, որ հակաբիոտիկները չեն բուժում և չեն կանխարգելում վարակները, ինչպիսին է Covid-19-ը, մարդկանց վարքագծի վերաբերյալ հետազոտությունները, որոնք իրականացվել են Եվրոպական տարածաշրջանի ինը երկրներում և գոտիներում, ցույց են տալիս, որ համավարակի ընթացքում հակաբիոտիկների օգտագործումն աճել է՝ նոր դեպքերի աճի հետ զուգընթաց»,- նշվում է ԱՀԿ եվրոպական բյուրոյի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքէջում։

Համաձայն հետազոտության՝ հակաբիոտիկներ օգտագործած անձանց 79-96 %-ը կորոնավիրուսով հիվանդ չի եղել, սակայն խմել են այդ դեղամիջոցները, որպեսզի խուսափեն կորոնավիրուսով վարակվելուց։ Հոսպիտալացված պացիենտների շրջանում միայն 15 %-ն է հակաբիոտիկների իրական կարիք ունեցել, քանի որ նրանց մոտ եղել են բակտերիալ հիվանդություններ, չնայած որ հակաբիոտիկներ են նշանակվել հոսպիտալացվածների 75 %-ին։

ԱՀԿ-ում նաև նշել են, որ ցեֆալոսպորինների դասի հակաբիոտիկների երրորդ սերունդը շուտով կարող է դադարել արդյունավետ լինել, քանի որ Եվրոպայի մի շարք բժշկական հաստատություններ, համավարակի սկզբում, փորձել են վիրուսը բուժել նման դեղամիջոցներով:

Լուսանկարը՝ NurPhoto/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter