
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1520 նոր դեպք, մահացել է 31 քաղաքացի
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 19-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1520 նոր դեպք` կատարված 3796 թեստավորումից: 8319 քաղաքացի առողջացել է, 31-ը մահացել:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 478 է:
Այսպիսով, մինչ օրս հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 121979 դեպք, որոնցից 88388-ն` առողջացած, 1870-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 31243 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 475986 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել