HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորոնավիրուսային հիվանդության 1667 նոր դեպք է հաստատվել, մահացել է 30 քաղաքացի

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1667 նոր դեպք, ընդհանուր՝ 123646 դեպք, որոնցից 90754-ն` առողջացած, 1900-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 30504 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 480445 թեստավորում: Երեկ կատարվել է 4459 թեստավորում: Ունենք 2366 առողջացած և 30 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 10 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 488 է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter