
Զարուհի Բաթոյանն ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից, նրան փոխարինում է Մեսրոպ Առաքելյանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Զարուհի Բաթոյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից:
Մեկ այլ հրամանագրով՝ այդ պաշտոնում է նշանակվել Մեսրոպ Առաքելյանը:
Մեսրոպ Առաքելյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, «Քաղաքացիական պայմանագրի» հետ դաշինք կազմած «Առաքելություն» կուսակցության անդամ է: Երկար տարիներ աշխատել է բանկային համակարգում: 2017 թվականից հանդիսանում է «Մոգո» ունիվերսալ վարկային կազմակերպության գլխավոր տնօրենը:
2018 թվականին հուլիսին՝ Հայաստանում իշխանափոխությունից երկու ամիս անց, նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական: Նախարար նշանակվելու կապակցությամբ այսօր ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից:
Մեսրոպ Առաքելյանը զբաղեցնում է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահի պաշտոնը:
Հավելենք, որ Զարուհի Բաթոյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում նշանակվել էր 2019 թվականի հունվարի 19-ին:
Մեկնաբանել