HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հյուլուսի Աքար. «Թուրք զինծառայողները շուտով կմեկնեն Ադրբեջան»

Թուրքիայի զինված ուժերի զինծառայողները շուտով կմեկնեն Ադրբեջան։ Այդ մասին նոյեմբերի 21-ին հայտարարել է Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարար Հյուլուսի Աքարը։

«Թուրք զինծառայողները շուտով կմեկնեն Ադրբեջան։ Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերը ավարտել են պատրաստությունը»,- Թուրքիայի պաշտպանության նախարարի խոսքերը մեջբերել է «Anadolu» գործակալությունը։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել էին համատեղ հայտարարություն՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ ադրբեջանական և հայկական կողմերը կմնան իրենց զբաղեցրած դիրքերում, իսկ տարածաշրջանում կտեղակայվեն ռուս խաղաղապահներ։

Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման վերահսկողության ռուս-թուրքական միացյալ մոնիթորինգային կենտրոնի ստեղծման մասին հուշագիրը ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 11-ին՝ ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարար Հյուլուսի Աքարի բանակցությունների արդյունքում։ Նոյեմբերի 17-ին էլ Թուրքիայի խորհրդարանը հավանություն էր տվել նախագահի հրամանի նախագծին, որով ենթադրվում էր թուրքական ստորաբաժանումների ուղարկում Ադրբեջան։ Նախատեսվում է, որ թուրք զինծառայողների հերթափոխը տեղի կունենա ամեն տարի։

Լուսանկարը՝ Hürriyet-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter