
Գրանցվել է կորոնավիրուսի 1385 նոր դեպք. մահացել է 21 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 1385-ով՝ ընդհանուր կազմելով 126 224: Նախօրեին կատարվել է 3436 թեստավորում (ընդհանուր՝ 487 088): Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Մահացել է 21 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 1952 է:
Առողջացել է ևս 1261 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 94 090-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 29 681 քաղաքացի:
Նախօրեին արձանագրվել է նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 501 է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել