HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մեծ քսանյակի երկրները մտադիր են ապահովել աշխարհում կորոնավիրուսի պատվաստանյութերի արդար բաշխումը

Մեծ քսանյակի երկրների առաջնորդները առցանց գագաթնաժողովի ժամանակ խոստացել են ջանքեր չխնայել, որպեսզի ապահովվի կորոնավիրուսի պատվաստանյութի, դեղամիջոցների և թեստերի արդար բաշխումը երկրագնդի վրա։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն՝ հղում անելով Մեծ քսանյակի (G20) տարածած հաղորդագրությանը։

«Մենք ընդունում ենք մասշտաբային պատվաստման դերը որպես գլոբալ հանրային բարիք»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, գագաթնաժողովի մասնակիցները միտված են աջակցելու աղքատ երկրներին՝ կորոնավիրուսի համավարակի հետևանքների դեմ պայքարի հարցում։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընդգծել է, որ անհրաժեշտ է ամեն գնով խուսափել այն սցենարից, երբ միայն հարուստ երկրները կկարողանան պաշտպանվել վիրուսից և վերագործարկել բնականոն կենսպայմանները, իսկ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը գագաթնաժողովի մասնակիցներին կոչ է արել մինչև 2020 թվականի վերջ ներդնել 4,5 միլիարդ ԱՄՆ դոլար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների հասանելիությունն արագացնելու գործընթացում։ Reuters գործակալությունն էլ, հղում անելով կանցլեր Անգելա Մերկելին, հայտնել է, որ Գերմանիան կներդնի ավելի քան 500 միլիոն եվրո։

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 58 296 905-ի, մահացածների թիվը հասել է 1 382 917-ի, իսկ ապաքինվածներինը՝ 37 337 927-ի։

Լուսանկարը՝ pbs.org-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter