
Երևան է ժամանել Ֆրանսիայից մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը
Երևան ժամանեց Ֆրանսիայի նախագահի կողմից հայտարարված մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը։
«Ֆրանսիայի ԱԳՆ-ի ճգնաժամային կենտրոնի կողմից վարձակալված այս ինքնաթիռը բերեց Հայաստանի առողջապահական համակարգի կարողությունները ուժեղացնելու համար բժշկական սարքավորումներ և դեղեր, ինչպես նաև առաջին անհրաժեշտության պարագաներ Հայաստանում գտնվող Լեռնային Ղարաբաղի տեղահանված անձանց համար։ Հաջորդ ինքնաթիռը կժամանի նոյեմբերի 27-ին»,- հայտնել է Ֆրանսիայի դեսպանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել